Կ․Պոլսի Սկյուտար թաղամասում գտնվող հայկական Սուրբ Կարապետ եկեղեցին երկարատև վերանորոգումից հետո վերաբացվել է։ Վերաբացման և օծման արարողությանը մասնակցել են Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը, եկեղեցու հիմնադրամի ներկայացուցիչներն ու հոգևոր դասը։
Պատարագի ընթացքում Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը շնորհավորել է եկեղեցու քահանա Եղիշե Ուչքունյանին՝ մաղթելով նրան արդյունավետ ծառայություն։ Վերաբացումից հետո Սուրբ Կարապետ եկեղեցին կրկին իր դռներն է բացել հավատացյալների առջև՝ շարունակելով ծառայել Կ․Պոլսի հայկական համայնքին։
