Հալեպի Կիլիկյան երկրորդական վարժարանը երկրաշարժի հետևանքով նյութական վնասներ է կրել

  • by Western Armenia, 08 Փետրվարի, 2023 in Հասարակություն
91 դիտում

Հալեպի Կիլիկյան երկրորդական վարժարանը փետրվարի 6-ի երկրաշարժի հետևանքով նյութական վնասներ է կրել:

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Բարիո հայոց թեմի առաջնորդարանի «Գանձասար» պաշտոնաթերթի «Ֆեյսբուք»-ի էջում կատարված գրառումից:

Գրառման մեջ նշվում է, որ վարժարանի տնօրինությունը որոշել է փակել հաստատությունը, մինչև որ համապատասխան մարմինները կստուգեն և կգնահատեն կառույցի կայուն մնալու հավանականությունն ու անհրաժեշտ վերանորոգում կկատարեն: