«Հայացքն Արցախին» հաղորդման հյուրը արվեստագետ Հայկ Պետրոսյանն է։ Նրա կապը Արցախի հետ սկսվել է դեռ 13 տարեկանից, իսկ 2020 թվականին նա Արցախ է մեկնել պատերազմի օրերին՝ կանգնելով զինվորի կողքին։
Պետրոսյանի խոսքով՝ Արցախը պարզապես տարածք չէ․ այն ապրած ժամանակ է, մարդկանց հիշողություն, հարազատ միջավայր և զգացողություն, որը շարունակում է ապրել իր ներսում։
Հաղորդման ընթացքում նա անդրադարձել է նաև Արցախում ապրած իր փորձառություններին՝ ընդգծելով այն առանձնահատուկ կապը, որը տարիների ընթացքում ձևավորվել է իր և Արցախի միջև։
