Հայերի Ցեղասպանության ընթացքում գողացված արվեստի գործերին և վնասների հատուցմանը նվիրված գիտաժողով UCLA-ում

  • by Western Armenia, 01 Փետրվարի, 2024 in Հասարակություն
68 դիտում

ՈՒԵՍԹՎՈՒՏ.- Կալիֆոռնիայի  համալսարանի Լոս Անջելեսի մասնաճյուղում (UCLA) գործող «Խոստում» Հայկական հիմնարկը տեղեկացնում է, որ հիմնարկի՝ «Հայերի Ցեղասպանության ուսումնասիրության» ծրագրի կազմակերպմամբ Փետրվարի 10-ին տեղի կունենա Հայերի Ցեղասպանության ընթացքում արվեստի գողացված գործերի և վնասների  փոխհատուցմանը նվիրված գիտաժողով:

Գիտաժողովի մղիչ ուժն է պրոֆ. Հեղնար Վատնփաուի և պրոֆ. Մայքլ Բազիլերի առաջնորդությամբ սկսած նախաձեռնությունը, որի նպատակն է ստեղծել համակարգ Հայերի Ցեղասպանության ընթացքում արվեստի գողացված գործերի վերադարձը ապահովելու համար։ 

Գիտաժողովի ընթացքում կցուցադրվի  վավերագրական ֆիլմ (սրահում ներկա հանրության համար), որը կներկայացնի մինչ այդ կատարված աշխատանքները, ապա կանցկացվեն երկու քննարկումներ։

Գլխավոր բանախոսն է դեսպան Ստիվրտ Այզնսդադ. ելույթներ պիտի ունենան նաև իրավագետներ Լորան Ֆիլտրը և Ռենտլ Շյոնպրկը, ինչպես նաև հետախույզ- լրագրող Սիմոն Մաղաքյանը:

Գիտաժողովը տեղի կունենա  համալսարանի «Ֆաուլըր» թանգարանի «Լենարդ» սրահում առավոտյան ժամը 10-ից մինչև երեկոյան ժամը 5։ 

Գրանցվելու համար խնդրում ենք  ներկայանալ սրահ  ժամը 09։30-ին։ Գիտաժողովին առցանց հետևելու կամ հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելել bit.ly/AGLA2024  կայքէջ:

Հարկ է ևս մեկ անգամ հիշեցնել, որ ինչ վերաբերում է Արևմտյան Հայաստանի տարածքում Հայոց ցեղասպանության ժամանակ գողացված բոլոր գործերին, միայն Արևմտյան Հայաստանի կառավարությունն իրավունք ունի ստանալու բոլոր վերադարձումները և/կամ փոխհատուցումները: