Հայկական ժողովրդական երաժշտությունն ու ազգային պարը որպես զբոսաշրջային պրոդուկտ 

  • by Western Armenia, 15 Հունիսի, 2024 in Հասարակություն
38 դիտում

Հայկական ժողովրդական երաժշտությունն ու ազգային պարը որպես զբոսաշրջային պրոդուկտ ներկայացնելու ուղղությամբ առաջիկայում ակտիվ աշխատանքներ կիրականացվեն։ Գործընթացի մեկնարկը տրվել է համագործակցության պայմանագրով։

«Տուրիզմը միայն տնտեսական բաղադրիչ չունի, այն շատ կարևոր սոցիալական, մշակութային, նույնիսկ քաղաքական նշանակություն ունի»,- նշել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանն ու հավելել՝ զբոսաշրջության ոլորտն ունի մեծ հնարավորություններ հայ ժողովրդի ամբողջ մշակութային բազմազանությունը պատշաճ ներկայացնելու համար։

Ակնկալվում է, որ պարային համույթների համերգները կներառվեն տուրիստական փաթեթներում՝ զբոսաշրջիկներին ներկայացնելով հայկական մշակույթը։

Տուրիստական ընկերություններն արդեն վաճառում են 2025 թվականի համար նախատեսված տուրերը և չափազանց կարևոր է, որ իրենք այսօր հստակ իմանան հաջորդ տարվա համերգների, փառատոնների մասին։