Հայկական ինքնություն․ Դերսիմ 

  • by Western Armenia, 13 Մարտի, 2023 in Հասարակություն
151 դիտում

Ինքնության շուրջ շարունակվող բանավեճը պառակտում է ճնշված ալևիական-արևական համայնքը, որի հիմքերից է «լինենք միասին, լինենք ուժեղ, լինենք ողջ »կարգախոսը:

Գոյություն ունի բանավեճի առարկա առնվազն չորս հակադիր տեսակետ. ամենաարմատական թուրքական ազգայնականության ջատագովները, ինչպիսին է Հալաչօղլուն, ձգտում են ապացուցել, որ Դերսիմի ալեւիները «քրդացած թուրքմեններ» են, հայոց պատրիարքարանի ներկայացուցիչները, հանձինս արքեպիսկոպոս Արամ Աթեշյանի, հայտարարում են, որ դրանք «կրոնափոխ հայեր» են, քուրդ ազգայնականների համար դերսիմցիները քուրդ ազգի մի մասնիկն  են, որը պայքարում է իր անկախության ու ինքնավարության իրավունքի համար: Կա նաեւ «զազայական» հոսանքը, ինչպես իր հոդվածում նշում է տիկին Խառատյանը, ով Դերսիմի ալեւիներին վերագրում է էթնիկ եւ ազգային առանձնահատկություններ: Իրականում , այս թեզերից ոչ մեկը բավարար չէ Դերսիմի պատմությունը ճշգրիտ ուսումնասիրելու համար: Դարերի ընթացքում Դերսիմը մետիսացման տարածք է եղել, որտեղ առաջացել է զանազան էթնիկական ծագումների օրիգինալ մի սինթեզ հանդիսացող ալեւի-արևի  բնակչությունը՝ հայեր, Իրանի դայլամիթներ, քրդեր ու թուրքմեններ: