Հայկական ինքնություն

  • by Western Armenia, 25 Նոյեմբերի, 2023 in Հասարակություն
167 դիտում

Ազգային արժեքներ

Յուրաքանչյու ժողովրդի հայելին նրա ստեղծած արժեքներն են: Հայերն, անկախ բազմաթիվ պատերաղմներից, պահպանել են ոչ միայն ավանդույթներն, այլ նաև ինքնությունը, մշակույթը, կրոնը և լեզուն: Եվ դարեր շարունակ կարողացել են փոխանցել այն ամենն ինչ կոչվում է ազգային արժեք:Ազգային արժեքների պահպանության մեջ կարևոր նշանակություն է ունեցել գրերի գյուտը: 

405 թվականից շատ առաջ հայերն արդեն ունեին իրենց յուրօրինակ այբուբենը, որը և դարձավ հայերի ամենակարևոր ազգային արժեքներից մեկը: Եվրոպայում միայն հայերն ու վրացիներն են, որ ունեն իրենց սեփական գիրը, մնացյալ ազգերը գրում են օգտագործելով կամ լատինական կամ կիրիլյան այբուբենը: Հենց գրերի ստեղծումով էր, որ արժևորվեց հայոց լեզվի և մշակույթի պահպանությունը: Հայերն իրենց մշակութային արժեքները հավերժացրել են նաև հայկական գորգի վրա: Պատմական Հայաստանի գրեթե բոլոր նահանգներում գորգ են գործել: 13-րդ դարի հայտնի ճանապարհորդ Մարկո Պոլոն Փոքր Հայքում ճամփորդությունից հետո պատմել է, որ հայերը և հույները ժամանակին գործում էին ամենանուրբ և բարձրարվեստ գորգերը:

Ազգային արժեքների ցանկում իր ուրույն տեղն է գրավում ազգային հագուստը՝ տարազը: Այն արտահայտում է  ժողովրդի մտածողությունը: Այն ոչ միայն արտահայտել է մեր ինքնությունը, այլև եղել է այդ ինքնությունը պահպանող ազդակներից մեկը՝ ունենալով դարավոր պատմություն և լինելով նույնքան հարուստ ու բազմազան, ինչպիսին մեր բազմաբարբառ լեզուն է: Խոսելով ազգային հագուստի մասին՝ ազգային արժեքների շարքում պետք է առանձնացնենք նաև ազգային երգն ու պարը: Ազգային պարը, թերևս ազգի ամենայուրահատուկ և տարբերակիչ մշակութային տարրն է, որն առօրյայի և խնջույքների անբաժան մասն է կազմում: Այն ժողովրդի բնորոշ գծերի, ապրելակերպի և քաղաքակրթության աստիճանի կարևոր արտահայտչամիջոցն է:

Ազգայի արժեքների այս ցանկը կարելի է անվերջ շարունակել, քանի որ հայերի ազգային արժեքներն են՝ պատմությունն ու անցած ճանապարհը, հավատալիքները, մշակութային հազարամյա նյութական և ոչ նյութական ժառանգությունները, որոնք բազմաթիվ են: