Հայկական ինքնություն

  • by Western Armenia, 19 Մարտի, 2024 in Հասարակություն
57 դիտում

Քաղաքական կեցվածքն ու համշենցիների ինքնությունը

Համշենցիների և հայ համշենական ինքնության վերաբերյալ գոյություն ունեցող  ընկալման կարևոր փոփոխականությունը  քաղաքական կեցվածքն է։«Հատիկի» ֆեյսբուքյան էջի քննարկումներից պարզ երևում է, որ ազատամիտ, սոցիալիստ կամ լիբերալ դիրքորոշում ունեցող համշենցիներն ընդունում են, որ համշենական ինքնությունն առնչություն ունի հայկական ինքնության հետ, սակայն աջակողմյան, պահպանողական, ազգայնական դիրքորոշում ունեցող համշենցիներն ավելի շատ հարում են թուրքական ինքնությանը և դեմ են հայկական ինքնության հետ որևէ կապ ունենալուն: 

Այս վիճակին աջակցում են այն համգամանքները, որ կարգ ու կանոնի դեմ ընդդիմադիր կեցվածք որդեգրած քաղաքական դիրքորոշում ունեցող մարդկանց կապը պաշտոնական գաղափարախոսության հետ թուլանում է, և ազատական քաղաքական խմբերը ինքնության խմբերի իրավական պահաջները սատարող քաղաքականություն են վարում: 

Նման զարգացումը, կարելի է ասել, անցողիկ է նաև հայերի քաղաքական կեցվածքի և համշենական ինքնության վերաբերյալ ունեած ընկալումների դեպքում: Ե՛ւ համշեներեն խոսող, և՛ չխոսող համշենցիների ծոցից դուրս եկած մտավորականների վերջին շրջանի աշխատություններն այդ մասին են վկայում: Այս իրավիճակի ակնհայտ օրինակներից է հետևյակ դեպքը. համշեներեն չիմացող մի լրագրող դատավարության ժամանակ ցանկացավ իր պաշտպանական խոսքը մայրենի լեզվով ասել, սակայն երկու բառ համշեներեն խոսելուց հետո նշեց, որ ասիմիլացիոն քաղաքականության արդյունքում իր պաշտպանությունը չի կարող համշեներեն շարունակել: