Հայ Դերսիմ պլատֆորմ ՝  հայտարարություն   

  • by Western Armenia, 11 Նոյեմբերի, 2023 in Հասարակություն
83 դիտում

Հայ Դերսիմ պլատֆորմը մի քանի օր առաջ հանդես է եկել հայտարարությամբ: Նրանք հայտնում են, որ Արևմտյան Հայաստանի կառավարական հեռուստատեսության կողմից յութուբով կազմակերպվող դասընթացից բացի կազմակերպվում են  Zoom-ի միջոցով հեռարձակվող արևմտահայերենի դասընթացներ: Այս երկու դասընթացները նպատակ ունեն առավել ևս ամրապնդելու  արևմտահայերենի իմացությունը մեր հայրենակիցների շրջանում և նպաստելու դրա յուրացման պրոցեսին: Արևմտյան Հայաստանի կառավարությունը ողջունում է Հայ Դերսիմ պլատֆորմի նախաձեռնությունը: Սա թույլ կտա  Արեւմտեան Հայաստանի հայությանը հնարավորինս արագ յուրացնել մայրենի լեզուն, որը հետագայում կկիրառվի առօրյա կյանքում: Ցանկանում ենք  բարի երթ: