Հայ Մարիա Գաբրիելյանն ընտրվել է Սիրիայի խորհրդարանի պատգամավոր

  • by Editbeglari, 19 Հուլիսի, 2024 in Լուրեր
267 դիտում

Սիրիայի խորհրդարանական ընտրությունների դատական բարձրագույն հանձնաժողովը հայտարարել է խորհրդարանի ընտրված 250 պատգամավորների անունները։

Պատգամավոր է ընտրվել հայ ազգի միասնական թեկնածու Մարիա Մանուկ Գաբրիելյանը։ Նա Սիրիայի խորհրդարանի օրենսդրական 4-րդ նստաշրջանի ընտրությունների արդյունքով ընտրված միակ հայ պատգամավորն է։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցության ցուցանիշը կազմել է 38,16 տոկոս։

Սիրիայի իշխող Ազգային առաջադիմական ճակատը, որը գլխավորում է Արաբական սոցիալիստական ​​վերածնունդ կուսակցությունը, պահպանել է խորհրդարանական մանդատների մեծամասնությունը՝ 184, մինչդեռ անկախ պատգամավորները ստացել են 66 մանդատ։