Հենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասին

  • by Western Armenia, 18 Մայիսի, 2024 in Հասարակություն
22 դիտում

Միլանի «Ինտեր»-ի կիսապաշտպան և Արևելյան Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը ինսթագրամյան իր  էջում կիսվել է Բաքվի կողմից գերեվարված և ապօրինաբար Բաքվի բանտում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների կալանքի ժամկետը՝ ադրբեջանական իշխանությունների կողմից երկարաձգելու վերաբերյալ լուրով։

Հենրիխ Մխիթարյանը նախկինում էլ է բարձրաձայնել ապօրինության մասին՝  պահանջելով ազատ արձակել Բաքվում  շինծու մեղադրանքներով պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը և մյուս գերեվարված անձանց։