Հերոսը՝ Աղավնոյի ափից

  • by WesternArmenia, 03 Հոկտեմբերի, 2026 in Լուրեր
140 դիտում

2020 թվականի Արցախյան պատերազմի ընթացքում Քաշաթաղի շրջանից հայրենիքի պաշտպանության համար նահատակվեցին ավելի քան 70 հայորդիներ, իսկ Աղավնոյի հովտից՝ 6-ը։

Նրանց թվում էր Մոշաթաղ գյուղի բնակիչ Գոռ Հակոբի Գասպարյանը։ Ծնված 1993 թվականի հոկտեմբերի 20-ին՝ Գոռը մեծացել էր Մոշաթաղում՝ հայրենասիրական ընտանիքում։ Զինվորական ծառայությունն անցել էր Մեխակավանում (Ջաբրայիլ) և մասնակցել նաև 2016 թվականի Ապրիլյան քառօրյային։

2020 թվականի սեպտեմբերի 27-ին պատերազմի սկսվելուց հետո Գոռը գյուղի մյուս կամավորների հետ անմիջապես մեկնեց առաջնագիծ։ Սեպտեմբերի 30-ին՝ Ջաբրայիլի 101-րդ դիրքում, Մայր Արաքսի ափին ընթացող մարտերի ժամանակ նա զոհվեց՝ պաշտպանելով հայրենի հողը։

Գոռի հետ նույն զորամասում ծառայած եղբայրը՝ Հրաչը, նույնպես մասնակցել էր պատերազմին։ Գոռի ընտանիքը նրան հիշում է որպես հայրենասեր, բարեսիրտ եւ համայնքի կյանքում ակտիվ երիտասարդի։

2020 թվականի պատերազմից հետո Քաշաթաղի ազատագրված եւ վերաբնակեցված տարածքները, այդ թվում՝ Աղավնոյի հովիտը, անցան Ադրբեջանի վերահսկողության տակ։