Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը դատապարտել է Երևանի Անուշավան Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցում տեղի ունեցած միջադեպը, երբ ցուցահանդեսից հեռացվել էր «Մենք ենք մեր սարերը» («Տատիկ-պապիկ») հուշարձանը պատկերող մանկական նկարը։
Պատգամավորը նշել է, որ խնդիրը մեկ միջադեպից շատ ավելի խորն է, քանի որ Արցախի խորհրդանիշների նկատմամբ նման վերաբերմունքը վտանգում է պատմական հիշողությունն ու մշակութային ինքնությունը։ Նրա խոսքով՝ պետական և կրթական կառույցները պարտավոր են պահպանել ազգային հիշողությունը, իսկ պատմության ու ինքնության նկատմամբ ինքնագրաքննությունը անընդունելի է։ Հակոբյանը նաև ընդգծել է, որ այս պատմության իրական հաղթողները երեխան և իր արժեքներին հավատարիմ մնացած ուսուցչուհին են։
