Հովվական այց Տիգրանակերտի և Խարբերդի համայնքներ

  • by Editbeglari, 27 Սեպտեմբերի, 2025 in Լուրեր
168 դիտում

Սահակ Բ. Պատրիարքի օրհնությամբ Գերաշնորհ Տ. Արամ Արքեպիսկոպոս Աթեշյանը և արժ. Տ. Տրդատ քահանա Ուզունյանը ապրիլի սկզբին այցելեցին Տիգրանակերտ և Խարբերդ։

Տիգրանակերտի Ս. Կիրակոս եկեղեցում մատուցվեց Ս. Պատարագ, կատարվեց նաև հավաքական մկրտություն։ Քննարկվեցին Ս. Սարգիս եկեղեցու վերականգնման աշխատանքները։

Խարբերդի Ս. Նշան մատուռի  մեջ ևս մատուցվեց պատարագ և հոգեհանգստյան կարգ, որին մասնակցեցին տեղական համայնքի անդամները։ Այցի ընթացքում հոգևոր հայրերը այցելեցին նաև Խարբերդի ավերակ Ս. Աստվածածին եկեղեցին։