Հուլիսի 9-16-ը կանցկացվի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը

  • by Western Armenia, 10 Հուլիսի, 2023 in Հասարակություն
82 դիտում

«Ոսկե ծիրան» հոբելյանական 20-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի տեղի կունենա հուլիսի 9-16-ը։ Այս մասին տեղեկացնում են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից: Ձևավորված ավանդույթի համաձայն՝ Երևանի «Ոսկե ծիրան» փառատոնի ընթացքում կներկայացվեն մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, իսկ «Երևանյան պրեմիերաներ» ծրագրով կցուցադրվեն ֆիլմեր հեղինակավոր (Կաննի, Բեռլինի, Վենետիկի և այլն) կինոփառատոններից: Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, որոնք իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն կինոդիտողներին։ Կցուցադրվեն երկու տասնյակից ավելի հայկական ֆիլմեր՝ տարբեր անվանակարգերում։ Կներկայացվի նաև հայ կինոյի 100-ամյակին նվիրված հատուկ ծրագիր։ 

Փառատոնի պատվավոր հյուրերից են Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու» կրկնակի դափնեկիրներ Դարդեն եղբայրները, հատուկ հյուրերից են Կաննի կինոփառատոնի «Հատուկ հայացք» ծրագրի գլխավոր մրցանակակիր, ղազախստանցի ռեժիսոր Սերգեյ Դվորցևոյը, Կաննի կինոփառատոնի հետխորհրդային տարածաշրջանի գլխավոր խորհրդատու Ժոել Շապրոնը։