Հույն հայտնի երգչուհի Դեսպինա Վանդին չեղյալ է հայտարարել Թուրքական կրթական հիմնադրամի համերգում իր ելույթը: Ինչպես հաղորդում է Greek Reporter-ը, երգչուհին նման որոշում է կայացրել՝ տեղեկանալով, որ բեմում ծավալված է Քեմալ Աթաթուրքի դիմանկարով պաստառը:
Համերգը տեղի է ունեցել Իզմիր նահանգի Չեշմե քաղաքում:
Instagram-ի իր էջում Վանդին պարզաբանել է բեմ դուրս չգալու որոշումը. «Ամենայն հարգանքով հանդիսատեսի նկատմամբ, որ իր ներկայությամբ պատվել է ելույթս, հայտարարում եմ, որ իմ մասնակցությունը համերգին անհնար է բացառապես Թուրքական կրթական հիմնադրամի մեղքով, որը միակողմանի և առանց նախազգուշացման որոշել է աղավաղել համերգի էությունը՝ դրան հաղորդելով քաղաքական երանգ»:
Չեշմեի վարչակազմի ղեկավար Լալ Դենիզլին փորձել է իրավիճակից դուրս գալ՝ բեմ բարձրանալով և հանդիսատեսին կոչ անելով երգչուհուն սուլելու համար ուժեր չվատնել։ Նա հավելել է, որ թուրք ազգը բազմաթիվ նահատակներ է տվել այդ հողը նվաճելու համար։
