Հրանտ Դինքի ընտանիքի փաստաբանները դիմել են Սահմանադրական դատարան

  • by Western Armenia, 27 Հուլիսի, 2023 in Հասարակություն
72 դիտում

Հրանտ Դինքի ընտանիքի փաստաբանները Հրանտ Դինքի սպանության գործով իրենց պահանջները Վճռաբեկ դատարանում ևս չբավարարվելուց հետո «ապրելու իրավունքի ոտնահարման» և «ճշմարտությունն իմանալու իրավունքի ոտնահարման» հիմքերով դիմել են Սահմանադրական դատարան։ Փաստաբանները ծավալուն միջնորդություն են ներկայացրել Սահմանադրական դատարան:

Միջնորդագրում փաստաբանները նշել են. «Դիմումի առարկա հանդիսացող գործի բովանդակության մեջ և սույն դիմումում թվարկված պատճառներով ամրագրված է, որ կեղծված են պաշտոնական փաստաթղթերը, որոնք կարող էին օգնել բացահայտելու սպանության օրինաչափությունները, արձանագրությունները, իսկ պահանջվող տեղեկատվությունը հանրային կառույցների կողմից չի ուղարկվել Դատարան, 

դիմումատուի պահանջած ապացույցները հավաքագրելու և հանրային պաշտոնատար անձանց լսելու պահանջը նույնիսկ հնարավոր չի եղել լսել դատարանում։ Ճշմարտությունն իմանալու իրավունք ունեն ինչպես հանրությունը, այնպես էլ տուժածները և զոհերի հարազատներն ու ընտանիքները։

Մարդու իրավունքների խախտումների և տուժողների ճակատագրի, մահվան կամ անհետացման հանգամանքներին իրազեկվելու իրավունքը իր բնույթով ենթակա չէ վաղեմության ժամկետի»: