Օգոստոսի 30-ը Անհետ կորած անձանց միջազգային օրն է, որի նպատակն է հանրության ուշադրությունը հրավիրել անհետ կորածների և նրանց ընտանիքների խնդիրներին։
2020 թվականի Արցախի 44-օրյա պատերազմից հետո անհետ կորած զինծառայողների հարազատների համար սպասումը շարունակվում է արդեն տարիներ։ Էջմիածնի «Քիմիկների զորամասի» անհետ կորած զինծառայողներից մեկի՝ Կարինե Մանավազյանի մայրը արդեն վեց տարի սպասում է որդու վերադարձին։
«Ես ամեն ինչ Աստծուն եմ թողել, ուղղակի չգիտեմ՝ մեր երեխաները ե՞րբ են գալու»,- ասում է նա՝ նշելով, որ պետական կառույցների աշխատանքից որևէ ակնկալիք այլևս չունի։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն շարունակում է աջակցել անհետ կորածների ընտանիքներին՝ պահպանելով կապը հարազատների հետ և տրամադրելով հոգեսոցիալական ու տնտեսական աջակցություն։ Կազմակերպությունը համագործակցում է նաև պետական կառույցների հետ՝ անհետ կորածների ճակատագրերի պարզման և հետագա անհետացումները կանխելու ուղղությամբ։
Անհետ կորածների ծնողների նախաձեռնությամբ ստեղծվել է նաև համապատասխան ասոցիացիա։ Նրանց տվյալներով՝ անհետ կորածների թիվը, ներառյալ նախորդ պատերազմներից անհետ կորածները, հասնում է մոտ 1000-ի։ Նրանց ընտանիքների համար տարիների սպասումը շարունակում է մնալ անորոշության և հույսի ծանր ճանապարհ։
