Հրապարակվել է «Թուրքական պետությունում հայկական հաստատությունների հիմնախնդիրները» վերնագրով զեկույցը

  • by Western Armenia, 16 Մարտի, 2023 in Հասարակություն
79 դիտում

Հրանտ Դինք հիմնադրամի կողմից 2020 թվականի հուլիսին նախաձեռնված «Ժամանակակից  տեսակետ բնիկ ժողովուրդների իրավունքների վերաբերյալ» խորագրով նախագիծն ավարտվել է։

Հրատարակվել է նախագծի վերջնական արդյունքը՝ Օհաննես Քըլըչդաղըի հեղինակած «Թուրքիայում հայկական հաստատությունների հիմնախնդիրները և լուծումների առաջարկներ» զեկույցը։ Զեկույցը պատրաստվել է տարբեր կառույցների ղեկավարների հետ կայացած հիսունչորս հանդիպումների, ինչպես նաև չորս համաժողովների արդյունքների լույսի ներքո, որոնց մասնակցել են ակադեմիկոսներ, իրավաբաններ և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ գնահատելու առկա խնդիրները և դրանց համար առաջարկելու լուծումներ։

Զեկույցը, որը կենտրոնանում է հայկական կառույցների իրավական, տնտեսական, սոցիալական արդի խնդիրների և դրանց լուծումների առաջարկների վրա, նպատակ ունի նաև բարձրացնել քաղաքական գործիչների, հասարակական կազմակերպությունների և հանրության իրազեկությունը բնիկ ժողովուրդների իրավունքների վերաբերյալ և լույս սփռել բնիկների իրավունքների վերաբերյալ իրականացվելիք քարոզչական աշխատանքների վրա:

Զեկույցի անգլերեն տարբերակը կհրապարակվի ապրիլին։

Արևմտյան Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը 2022 թվականին, բռնազավթված Արևմտյան Հայաստանի կատարած առաքելության ժամանակ նույնպես արձանագրել է բազմափիվ խնդիրներ, որոնք այժմ լուծումներ են ստանում ըստ առաջնահերթությունների։Հիշեցնենք, որ Հրանտ Դինքը Արևմտյան Հայաստանի զավակ էր, ով զոհ գնաց թուրքական ֆաշիզմին։

https://hrantdink.org/images/bolis/TEKHS_Rapor.pdf