Ձերբակալություններ ՀՀ ՊՆ-ում

  • by Ashkhen Virabyan, 16 Սեպտեմբերի, 2023 in Հասարակություն
108 դիտում

 Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում, Արևելյան Հայաստանի ռազմական հակահետախուզության գլխավոր վարչության ծառայողների հետ համագործակցությամբ  իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների, մեծածավալ քննչական և այլ վարութային գործողությունների արդյունքում պարզվել է Արևելյան Հայաստանի պաշտպանության նախարարության կարիքների համար 2019-2021թթ. ընթացքում կազմակերպված գնման ընթացակարգերի շրջանակներում վճարված առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 106.300.000 ՀՀ դրամի հափշտակության հանգամանքները։

Առերևույթ հանցավոր արարքներ կատարելու համար 2023 թվականի սեպտեմբերի 15-ին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է ներկայացվել ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության նախկին պետ Գ.Ա.-ին։