Արևմտյան Հայաստանի Մալաթիա քաղաքում գտնվող Սուրբ Երրորդություն (Թաշհորան) հայկական եկեղեցում մատուցվել է Սուրբ Պատարագ և կատարվել երեխայի մկրտության արարողություն։
Չնայած բազմաթիվ դժվարություններին՝ Արևմտյան Հայաստանում ապրող հայերը շարունակում են պահպանել իրենց ազգային և քրիստոնեական ավանդույթները՝ եկեղեցին դարձնելով համայնքային և հոգևոր կյանքի կարևոր կենտրոն։
Տեղեկությունը մեր խմբագրությանը փոխանցել են Արևմտյան Հայաստանի մեր պատգամավորները։
