Մասիսի գագաթին հասած երազանք․ «Ֆերահեան»ի շրջանաւարտին հուզիչ պատմությունը

  • by WesternArmenia, 19 Հոկտեմբերի, 2026 in Լուրեր
176 դիտում

«Չեմ գիտեր ինչպէ՞ս հրաժեշտ տալ սարի մը։ Մարդոց՝ գիտեմ։ Բայց լերան մը ինչպէ՞ս կ’ըսես՝ ցտեսութիւն»։

Այս հուզիչ տողերով Նաթէլ Էզաճեանն է պատմում Արարատի գագաթը նվաճելուց հետո ունեցած ապրումների մասին։ «Ֆերահեան» վարժարանի շրջանավարտի համար Մասիսի վերելքը պարզապես լեռնագնացություն չէր, այլ ամբողջ կյանքի երազանքի իրականացում՝ հանդիպում մի լեռան հետ, որի հանդեպ կարոտը ժառանգել էր դեռ մանկությունից։

Լիբանանում մեծացած Նաթէլի համար Արարատը միշտ ներկա է եղել ընտանեկան հիշողություններում, հայրենի տան պատմություններում և սերունդներին փոխանցված կարոտի մեջ։ Նա Մասիսը չի ընկալել որպես պարզապես հեռավոր լեռ․ այն եղել է կորուստի, հիշողության և չմարող ազգային պատկանելության խորհրդանիշ։

«Ես զայն չկորսնցուցի։ Ես ծնայ անոր կորսուած ըլլալու փաստին մէջ»,– գրում է նա՝ նկարագրելով այն զգացումը, երբ ողջ կյանքում երազած լեռը տեսնում ես քո առջև, իսկ դու մնում ես նրա մյուս կողմում։

Երբ Զվարթնոց օդանավակայանից վերջին անգամ նայել է Արարատին, Նաթէլը չի կարողացել զսպել արցունքները։ Հրաժեշտը չափազանց ծանր էր, որովհետև այդ պահին նա բաժանվում էր ոչ միայն լեռից, այլև իր կյանքի ամենախոր երազանքներից մեկից։

Սակայն գագաթին հասնելը փոխել էր ամեն ինչ․ տարիներ շարունակ իր և Մասիսի միջև եղած հեռավորությունը մի պահ վերացել էր։ Մնացել էին միայն ինքն ու լեռը՝ հանդիպում, որին նա սպասել էր ամբողջ կյանքում։