”Մարդիկ շարունակում են մնալ գյուղում և մնալու են”։ Խաչատուր Բաղդասարյան

  • by Western Armenia, 13 Փետրվարի, 2024 in Հասարակություն
84 դիտում

Սյունիքի մարզի ներքին Հանդ գյուղում իրավիճակը լարված է, բայց՝ “դիրքերում կրակոցները դադարել են”։ Այս մասին step1.am-ի հետ զրույցում ասաց Ներքին Հանդի ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը։

Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ներքին Հանդի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կրակի հետևանքով հայկական կողմը, նախնական տվյալներով, ունի 4 զոհ և վիրավորներ: “Գյուղում մանրամասներին տեղյալ չեն, թե ի՞նչ է տեղի ունեցել։ Չեմ կարող ասել, թե ինչ է տեղի ունեցել, բայց կարող եմ ասել, որ այս պահին հանգիստ է»,- ասաց նա։

Ներքին Հանդի ղեկավարն ասաց, որ գյուղում իրավիճակն ընդհանրապես լարված է, մարդիկ շարունակական կրակոցների տակ են ապրում։ Բայց, չնայած սրան, գյուղից արտագաղթ չկա։ «Ով կա գյուղում, մնացել է, արտագաղթ չկա, մարդիկ շարունակում են մնալ գյուղում և մնալու են»,- հավելեց նա։

Հիշեցնենք, որ երեկ՝ Արևելյան Հայաստանի  ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը Կապան-Զանգելան հատվածում՝ փետրվարի 12-ին, հայկական  դիրքապահների կողմից կրակ բացելու վերաբերյալ  հետաքննություն  է իրականացվում։
«Վերադաս հրամանատարության կողմից գրավոր հրամաններով հստակ սահմանված են այն դեպքերը, երբ զինծառայողը, իրադրությունը գնահատելով, կարող է և/կամ պարտավոր է կրակ բացելու որոշում կայացնել: Նախնական տեղեկատվությամբ փետրվարի 12-ին տվյալ տեղամասում նման իրադրություն առկա չի եղել: Այս հանգամանքը հաստատվելու պարագայում հրամանը խախտելու դեպքի մեղավորները կենթարկվեն պատասխանատվության»,- նշվում էր ՊՆ հաղորդագրությունում։

Հայկական կողմի այս հաղորդագրությունից հետո թշնամին սադրանքի դիմեց, ինչի հետևանքով ունենք զոհեր ու վիրավորներ։