Մարսելից Հայաստան՝ աջակցելու Արցախի երեխաներին

  • by Western Armenia, 03 Մայիսի, 2024 in Հասարակություն
23 դիտում

Համազգային թատրոնի՝ Արցախի գրասենյակի նախաձեռնությամբ Մասիս քաղաքում գործող խմբակները կոչված են կրթության եւ մշակույթի ճանապարհով սատարելու Արցախից տեղահանված մեր դպրոցականներին։

Մայիսի 2-ին  Մասիս քաղաքի սաներին էին այցելել Ֆրանսիայի Մարսել քաղաքի Համազգային թատրոնի  ճեմարանի աշակերտները, ովքեր նաև ներկայացնում են “Կիլիկիա” ազգագրական պարի համույթը։

Ջերմ հանդիպումը  կազմակերպվեց Մասիսի համայնքապետարանի դահլիճում, որին ներկա էր նաև Համազգայինի՝ Արցախի գրասենյակի պատասխանատու Հերմինե Ավագյանը։

Արցախի սաները, Ֆրանսիայից ժամանած իրենց հասակակիցներին ողջունեցին երգով, ասմունքով  և  նրանց նվիրեցին իրենց պատրաստած ձեռքի աշխատանքներից։ Ճեմարանականները նույնպես խորհրդանշական  նվերներ էին պատրաստել նրանց համար։