Մեզ ասում են՝ միակողմանի հանձնմանը գնում ենք, որ խուսափենք պատերազմից, բայց սա ամենամեծ սուտն է

  • by Western Armenia, 22 Ապրիլի, 2024 in Հասարակություն
32 դիտում

Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի եկեղեցու տարածքում այսօր դրաձյալ փորձում են ականզերծման աշխատանքներ իրականացնել, սակայն բնակիչները թույլ չեն տալիս։

«Ականազերծում են, որ մեր հողերը նվեր տան ադրբեջանցիներին։ Ով համաձայնում է միները հանել, հայ ազգի թշնամի է, հրաման տվողը դավաճան է»,- հայտարարեցին գյուղացիները։ Նրանք կոչ են անում, որ ականազերծման աշխատանքներն իրականացնողները դադարեցնեն ու անհապաղ հեռանան տարածքից։

Այս գործընթացն ապօրինի է, ոչ ոք իրավունք չունի այս տարածքները, այս հողերը հանձնի։ Բացառում ենք որեւէ փոխզիջումը, կառավարությունից պահանջը մեկն է՝ հրաժարվել ապօրինի գործընթացից։ Հայաստանի սահմանների փոփոխության հարցը հանրաքվեով պետք է լուծվի, ոչ ոք չի կարող միանձնյա որոշել ու լուծել»։