Մեր մեջքը կոտրվեց, մեր ուժը գողացվեց, մեր հաղթանակը կորավ | Հայացքն Արցախին. Նաիրա Կարապետյան

  • by Editbeglari, 20 Մայիսի, 2026 in Լուրեր
130 դիտում

«Հայացքն Արցախին» հաղորդման հյուրը ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանն է։ Ծնվել է Գյումրիում։ Կարոտով է հիշում Արցախը, արցախցիներին ու Արցախի տեսարժան վայրերը։ Առանձնահատուկ ոգևորությամբ է պատմում արցախցիների հյուրասիրության մասին։ Տարբեր վատ սցենարներ մտքով անցել էր, բայց որ արցախցին ստիպված կլինի լքել Արցախը, երբևէ չի պատկերացրել։

Ըստ նրա՝ մենք շատ մեծ ճանապարհ ունենք անցնելու՝ ինքներս մեզ մաքրելու համար։ Նրա կարծիքով՝ մենք կարծես հեռացել ենք մեր հողից, պատմությունից, եկեղեցուց, ու երբ կկարողանանք մեզ վերագտնել, այդ դեպքում հետ Արցախ կգնանք։