«Միայն կանայք մնացին՝ ապրելու համար». Անահիտ Գրիգորյանի պատմությունը

  • by Editbeglari, 10 Մարտի, 2026 in Լուրեր
152 դիտում

Արցախ TV-ի «Վերապրում» շարքում ներկայացվել է արցախցի Անահիտ Գրիգորյանի պատմությունը։ Նա ծնվել է Արցախի Ասկերանի շրջանի Սարուշեն գյուղում։ Ստեփանակերտում մանկավարժական կրթություն ստանալուց հետո վերադարձել է հայրենի գյուղ և ամուսնացել իր սիրելի Գենադիի հետ։ Երիտասարդների բոլոր երազանքները կապված էին իրենց գյուղի և հայրենի հողի հետ։

Սակայն 2020 թվականի պատերազմը փոխեց նրանց կյանքը։ Չնայած դժվարություններին՝ Անահիտն ու Գենադին մնացին Սարուշենում մինչև ողբերգական 2023 թվականը։

26-ամյա Անահիտ Գրիգորյանը պատմում է փրկության միակ ճանապարհի, ընտանիքի ծանր կորուստների և այն ուժի մասին, որ ունեն իրենց ընտանիքի կանայք, որոնց պատերազմը մենակ է թողել։ Նրա խոսքով՝ պատերազմի հետևանքով իրենց ընտանիքում միայն կանայք են մնացել՝ շարունակելու կյանքը։