Միջոցառում՝ բանաստեղծ, ազգային-հասարակական գործիչ, Մկրտիչ Սարգսյանի ծննդյան 100-ամյակին նվիրված 

  • by Western Armenia, 08 Հունիսի, 2024 in Հասարակություն
21 դիտում

Հայաստանի գրողների միության դահլիճում տեղի է ունեցել արձակագիր, բանաստեղծ, ազգային-հասարակական գործիչ, ՀԽՍՀ և ԼՂՀ պետական մրցանակների դափնեկիր Մկրտիչ Սարգսյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում։

Ցուցադրվել է նրա մասին պատմող տեսաֆիլմ, գեղեցիկ կատարումներով հանդես են եկել երգիչ Մասիս Հունանյանը, ասմունքող Գայանե Սամվելյանը, Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնի դերասանուհի Ռուզաննա Հախնազարյանը, Սայաթ-Նովա աշուղական երգի անսամբլի սաները։

Հիշեցնեմ՝ բանաստեղծի ծննդյան 100-ամյակի առիթով  միջոցառումներ են կայացել Երևանի պետական համալսարանում, Վանաձորում, Հրազդանում և այլ քաղաքներում։ 

Այս տարի հրատարակվել է նաև գրողի 100 բանաստեղծությունների ընտրանին, իսկ Երևանի ավագանու մայիսի 14-ի որոշմամբ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Քանաքեռի 14-րդ փողոցն անվանակոչվել է Մկրտիչ Սարգսյանի անունով։