Միջոցառումների շարք՝ նվիրված Հույների ցեղասպանության զոհերի հիշատակին

  • by Western Armenia, 30 Մայիսի, 2024 in Հասարակություն
29 դիտում

Մայիսի 24-28-ը Հայերի դեմ իրականացված ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և Արևելյան Հայաստանում՝  հունական համայնքների միության համագործակցությամբ միջոցառումների շարք տեղի ունեցավ՝ նվիրված Հույների ցեղասպանության զոհերի հիշատակին:

Մայիսի 24-ին ՝ Ալավերդու հունական համայնքի բակում ,հարգանքի տուրք մատուցվեց Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակին։ Ծաղիկներ խոնարհվեցին ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ, որտեղ համայնքի հոգևոր հովիվ տեր Միքայել քահանա Շաղոյանն իրականացրեց հոգեհանգստի կարգ՝ ի հիշատակ Հույների ցեղասպանության։

Միջոցառմանը մասնակցում էին ՀՑԹԻ գիտաշխատող Նարեկ Պողոսյանը և ավագ գիտաշխատող Թեհմինե Մարտոյանը: Ելույթ ունեցան Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը, Հայաստանում՝  ՝ Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսը, Հայաստանի՝ հունական համայնքների միության նախագահ Մարիա Լազարևան, «ԱԿՄԻ» հունական համայնքի ներկայացուցիչ, «Հելլեն Մեդ» հունական բժշկական կենտրոնի տնօրեն Սիմոն Զախարովը, ՀՑԹԻ ավագ գիտաշխատող Թեհմինե Մարտոյանը և այլք։