Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտի Կենտրոնական Ասիայի և Կովկասի երկրների ամբիոնում «Հայոց լեզու» ուղղություն և հայագիտության բաժին կբացվեն:
Այս մասին հայտարարություն է տարածել Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմի մամուլի ծառայությունը։
Համալսարանում կուսումնասիրեն հայոց լեզու, այդ թվում՝ գրաբար, հայ ժողովրդի պատմություն և մշակույթ, ինչպես նաև կզարգացնեն համագործակցությունը Արեւելյան Հայաստանի բուհերի և այլ երկրների հայագիտական կենտրոնների հետ։ Աշխատանքները կսկսվի 2024 թվականի սեպտեմբերից և կնպաստի հայ և ռուս ժողովուրդների հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը։
