Հայկական լեռնաշխարհում լայն տարածում է ունեցել Նանե դիցուհու պաշտամունքը։ Նանեն համարվում է ընտանիքի պաշտպանությունը, իմաստությունը և ողջախոհությունը մարմնավորող դիցուհին։ Նանեին կարելի է համեմատել նաև հայկական ընտանիքների մեծ տատի հետ, ով տարիների ընթացքում ձեռք բերած իմաստության և ողջախոհության շնորհիվ, պահպանում և պաշտպանում է ընտանիքը։
Հայկյան հավատամքում Նանեն այն իդեալն է որին իր կյանքի ընթացքում ձգտում է նմանվել ցանկացած կին։
Մեր իմաստուն նախնիները ազգային հավատամքը կերտելու ընթացքում, Դիցերին բնութագրող հատկությունների միջոցով, ստեղծել են այն իդեալները, որոնցով կրթել, դաստիարակել, և համախմբել են ազգին։ Ինչպես օրինակ նշեցի Նանեն կնոջ իդեալն է, Անահիտ ը մոր, Արամազդ ը հոր և այլն։
Նանե դիցուհու խորհրդանշաններից է թոնիրը։ Առաջ քանի որ շատ դժվար էր ամեն անգամ նոր կրակ վառելը, անհրաժեշտ էր տան կրակը անմար պահել, և դա համարվում էր կնոջ պարտականությունը։ Կնոջը կորցնելու դեպքում ամուսինները սգում էին ասելով <<օջախս մարեց>>։
Նանե դիցուհու խորհրդանշաններից է նաև նուռը։
Քաղոց ամսվա Վարագ օրը (նոյեմբերի 14-ին) նշվում է Անմեռաց_տոնը, որը տոհմի ու ընտանիքի տոնն է ։ Տոնին կատարվում է նաև նուռօրհնեքի ծիսակատարություն։ Այն Նանե դիցուհու փառաբանման տոներից է։
Փառաբանելով Նանեին մենք փառաբանում ենք մեր ընտանիքներում ապրող բոլոր կանանց, ովքեր առաջին հերթին հենց իրենք են, մեր ազգային և ընտանեկան սովորույթների պահապանը, ընտանեկան միասնության և ջերմության երաշխավորը։
Փառք Նանե դիցուհուն
Փառք մեր տատիկներին, մայրերին և կանանց։
