Նոյան տապանի գաղտնիքը ուսումնասիրվում է Կոստանդնուպոլսում

  • by Western Armenia, 30 Հունվարի, 2023 in Հասարակություն
111 դիտում

Սուրբ գրքում նկարագրված Նոյյան տապանը դարեր շարունակ փնտրվել է, և ենթադրաբար այն գտնվում է Արարատ լեռան վրա:

Աղրըի համալսարանի և Կոստանդնուպոլսի տեխնիկական համալսարանի կողմից ստեղծված հետազոտական ​​խումբը մոտ 2 ամիս առաջ սկսել է աշխատանքը Նոյյան տապանի հնարավոր գտնվելու տարածքում։ Նահանգապետարանի հատուկ թույլտվությամբ ուսումնասիրվող տարածքից հավաքվել են ժայռակտորների և հողի՝ մոտ 30 նմուշներ, որոնք տարվել են Կոստանդնուպոլիս՝ համալսարանի լաբորատորիայում հետազոտվելու համար։

Լաբորատոր ուսումնասիրությունները կտևեն մոտ 1 ամիս, որից հետո կարելի է պարզել՝ արդյո՞ք Նոյյան տապանի հետքեր գտնվում են, թե՝ ոչ։