Նոյեմբերի 27-ից 29-ը ԵՄ փաստահավաք առաքելությունը կժամանի Արևելյան Հայաստան

  • by Western Armenia, 25 Նոյեմբերի, 2023 in Հասարակություն
88 դիտում

Նոյեմբերի 27-ից 29-ը Արևելյան Հայաստան կժամանի ԵՄ արտաքին գործողությունների ծառայության և Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչների պատվիրակություն։ Հայտնում է Արևելյան  Հայաստանում ԵՄ պատվիրակության մամուլի և տեղեկատվության թիմը:

Այցի ընթացքում կքննարկվեն տարբեր հարթություններում ԵՄ-ԱրևելյանՀայաստան հարաբերությունները՝ նպատակ ունենալով դիտարկել ԵՄ-Արևելյան Հայաստի կապերի  խորացման  և ամրապնդման հնարավոր ուղղությունները, նաև ինչպես կարող է Հայաստանն օգտագործել ԵՄ-Արևելյան Հայաստի Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ողջ ներուժը:Սույն այցն իրականացվում է՝ հետամուտ լինելով ս․թ․ հոկտեմբերի 26-ին և 27-ին տեղի ունեցած Եվրոպական խորհրդի հանձնարարականի կատարմանը` միտված լավագույն կերպով  նախանշելու ԵՄ-Հայաստան հարաբերություններն ամրապնդելու տարբերակները:

Այցի շրջանակներում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ), Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) և Արտաքին սահմանների անվտանգության Եվրոպական միության գործակալության՝ «Frontex»-ի ներկայացուցիչները կմիանան ԵՄ արտաքին գործողությունների ծառայության և Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչների ։Ժամանող պատվիրակությունը հանդիպումներ կունենա Հայաստանի Հանրապետության կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչների, ինչպես նաև Միացյալ ազգերի կազմակերպության և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Այցի կապակցությամբ կազդարարվի Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև ներդրումների համակարգման հարթակի մեկնարկը։