Արցախից բռնի տեղահանված բազմաթիվ ընտանիքներ շարունակում են բախվել բնակարանային լուրջ խնդիրների։ Վերջին շաբաթներին զգալիորեն աճել են բնակարանների վարձակալության և վաճառքի գները, ինչի հետևանքով շատ արցախցիներ չեն կարողանում գտնել իրենց հնարավորություններին համապատասխան բնակարան։
Արցախյան առաջին պատերազմի երկրորդ կարգի հաշմանդամ Կարեն Ավանեսյանը նշում է, որ արդեն ավելի քան մեկ ամիս է ապարդյուն փորձում է Երևանում կամ Աբովյանում բնակարան վարձակալել՝ ընտանիքի հետ բնակություն հաստատելու և բուժումը շարունակելու համար։
