Շրջափակման հետևանքով Արցախի տնտեսությանը հասցվել է 230 մլն դոլարի վնաս

  • by Western Armenia, 14 Ապրիլի, 2023 in Հասարակություն
158 դիտում

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը ապրիլի 12-ին հրապարակել է արտահերթ եռալեզու զեկույցի թարմացված տարբերակը՝ Ադրբեջանի կողմից Արցախի քառամսյա (122-օրյա) շրջափակման հետևանքով մարդու անհատական և հավաքական իրավունքների խախտումների մասին, որից ներկայացնում ենք հատվածներ․

Ստեփանակերտ-Գորիս մայրուղով (Բերձորի ճանապարհ) մարդկանց երկկողմանի տեղաշարժի դեպքերը նվազել են շուրջ 183 անգամով։

Շուրջ 12 անգամ ավելի քիչ կենսական նշանակության բեռ է ներկրվել, քան իրականում պետք է լիներ (48,800 տոննայի փոխարեն՝ 4,089 տոննա).

Շրջափակման հետևանքով իրենց տներ չեն կարողացել վերադառնալ ընդհանուր առմամբ շուրջ 3,900 անձինք, ներառյալ՝ 570 երեխա.

1060 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից.

Ադրբեջանը 56 օր շարունակ լրիվությամբ կամ մասնակիորեն ընդհատել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը.

Արդեն 93 օր շարունակ լրիվությամբ խաթարված է Հայաստանից Արցախ էլեկտրամատակարարումը.

Փաստացի աշխատանքը և եկամտի աղբյուրը կորցրել է նախնական հաշվարկներով շուրջ 10,300 մարդ, որը մասնավոր հատվածում աշխատողների 50 տոկոսից ավելին է.

Գազամատակարարման ու էլեկտրամատակարարման խափանումները հանգեցրել են չնախատեսված անտառահատումների՝ լրացուցիչ շուրջ 7,400 ծառի հատում, դա էլ իր հերթին խնդիրներ է ստեղծելու առողջ շրջակա միջավայրի ապահովման հարցում.

Երկրի տնտեսությանը հասցվել է շուրջ 230 մլն ԱՄՆ դոլարի վնաս:

Մի շարք իրավունքների խախտումներ ավելի սուր են արտահայտվում խոցելի խմբերի ներկայացուցիչների շրջանում, մասնավորապես՝ 30,000 երեխա, 9,000 հաշմանդամություն ունեցող անձ, 20,000 տարեց, 60,000 իգական սեռի ներկայացուցիչ (կին և աղջիկ) և 15,000 տեղահանված անձ։

Զեկույցին կարելի է ծանոթանալ այստեղ: https://artsakhombuds.am/hy/document/1013