Ոգեկոչման արարողություններ ՝ Հայերի դեմ իրականացված ցեղասպանության զոհերի հիշատակին

  • by Western Armenia, 16 Ապրիլի, 2024 in Հասարակություն
47 դիտում

Western Armenia TV-ին հիշեցնում է, որ Արևմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդը աշխարհի տարբեր կետերում կազմակերպելու է ՝ Հայերի

դեմ իրականացված ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման

արարողություններ։

Արարողությունները տեղի կունենան հետևյալ ժամանակագրությամբ․

1) 2024 թվականի ապրիլի 23-ին, Երևանի ժամանակով ժամը 21:30-ին տեղի կունենա հանրային Zoom հանդիպումը, որը կազմակերպում է Արևմտյան Հայաստանի խորհրդարանի նախագահ Նելլի Հարությունյանը «Հայերի ցեղասպանության և Արևմտյան Հայաստանի» թեմայով։

2) 2024 թ․ ապրիլի 21-ին՝ կիրակի օրը, ժամը՝ 12: 00-ին՝ Գուսան քահանա Ալջանյանի կողմից մատուցված հոգեհանգստյան պատարագից հետո, Ժնեւի առաքելական եկեղեցու Խաչքարի հուշարձանի մոտ։ Արարողությանը ներկա կլինեն ՝  Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ տիկին Լիտիա Մարկոսեանը, Արեւմտյան Հայաստանի Ազգային խորհրդի նախագահ պարոն Արմենակ Աբրահամեանը, Արևմտյան Հայաստանի Հանրապետության՝ Արտաքին գործերի փոխնախարար Վարդան Սիմոնյանը։

3) 2024 թ․ ապրիլի 24-ին՝ չորեքշաբթի օրը, ժամը 11: 00-ին ՝ Հայերի դեմ իրականացված ցեղասպանությանը նվիրված հուշարձանի մոտ։

Հասցեն ՝Լիոն քաղաքի (Antonin Poncet) Անտոնին Պոնսետ հրապարակ։

Արարողությանը ներկա կլինեն ՝  Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ տիկին Լիտիա Մարկոսեանը, Լիոնում, և այդ շրջանից՝ Արևմտյան Հայաստանի պատգամավոր և պատվավոր հյուպատոս Կարապետ Անթոսեանը ։

4) Մանդելյո Լա Նապուլում տեղի կունենա՝ հայերի դեմ իրագործված ցեղասպանության զոհերի Ոգեկոչման արարողությունը։ 

2024 թվականի ապրիլի 24-ին, ժամը 11:00-ին, Արևմտյան Հայաստանի Ազգային խորհրդի նախագահ Արմենակ Աբրահամյեանի ներկայությամբ։

5) 2024 թվականի ապրիլի 24-ին, ժամը 14:30-ին Անտիբ-Ժուան լը Պինսում նույնպես տեղի կունենա Հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի արարողություն՝ ներկայությամբ Արևմտյան Հայաստանի Ազգային խորհրդի նախագահ Արմենակ Աբրահամյեանի։ ,

6) Հայերի դեմ իրականացված ցեղասպանության զոհերի ոգեկոչման ևս մեկ արարողություն տեղի կունենա նաև 2024 թվականի ապրիլի 24-ին Դրագուինյանում, ժամը 17:00-ին, Արևմտյան Հայաստանի Ազգային խորհրդի նախագահ Արմենակ Աբրահամյանի և Ժերար Բրէոյի ներկայությամբ, Դրագուինյան «Amicale des Armeniens» կազմակերպության նախագահ,

7) Ոգեկոչման արարողություն՝ Հայերի դեմ իրականացված ցեղասպանության զոհերի հիշատակին՝ Երևանում

Արևմտյան Հայաստանի Ազգային խորհրդի նախագահ Արմենակ Աբրահամեանը, Արևմտյան Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Արման Հակոբյանը, Արևմտյան Հայաստանի Հանրապետության կառավարության խոսնակ Արմինե Սահակյանը, Արևմտյան Հայաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահ Նելլի Հարությունյանը սիրով հրավիրում են Ձեզ՝ ներկա գտնվելու հայ ժողովրրի դեմ իրականացված ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությանը:

Արարողությունը տեղի է ունենալու Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում 2024 թվականի Ապրիլի 27-ին՝ ժամը 12: 00-ին․ նախագահ Արմենակ Աբրահամեանի բարձր հովանու ներքո։