Որքանո՞վ է Վանը պատրաստ երկրաշարժի

  • by Western Armenia, 27 Մարտի, 2023 in Հասարակություն
120 դիտում

Թեև բոլոր հաստատությունները նախազգուշացրել են Վանում սպասվելիք երկրաշարժի մասին, քաղաքի տեղական իշխանությունները նախազգուշական միջոցներ չեն ձեռնարկում երկրաշարժերի և այլ հնարավոր աղետների դեմ:

Դեռևս 2022 թվականի ապրիլին հրապարակված զեկույցում ընդգծվում է, որ երկրաշարժ կարող է տեղի ունենալ ցանկացած պահի։ Զեկույցում ասվում է. «Քանի որ Վանի նահանգում շինարարությունները տեղի են ունենում լճային և ցամաքային նստվածքների վրա, սպասվելիք երկրաշարժը ավելի մեծ վնաս կհասցնի տարածաշրջանին՝ պատճառելով ավելի շատ մարդկային և գույքային կորուստներ»։ 

Ճարտարագետների պալատի Վանի մասնաճյուղի ղեկավար Միխայիլ Աթիկը, գնահատելով իրավիճակը, նշել է, որ Վան քաղաքի ստոգետնյա տարածքը ժամանակի ընթացքում խոնավացել է, իսկ աղետների ռիսկերը նվազեցնելու ուղղությամբ կոնկրետ քայլեր չեն ձեռնարկվել:  «Քաղաքի կենտրոնին շատ մոտ երկրաշարժի խզվածք կա, որը լարվածություն է կուտակում: Վստահ եմ, որ ապագայում երկրաշարժ է լինելու։ Իշխանությունները անհրաժեշտ միջոցներ չեն ձեռնարկում: Եթե ​​ յուրաքանչյուրն իր կամքով շինություն է կառուցում է, ապա ո՞րն է քաղաքապետարանի և  իշխանության դերը։ Շինարարական ընկերությունների վրա պարտավորություններ են դրված, բայց նրանց հիմնական նպատակը շահույթն է։ Այն քաղաքներում, որտեղ տեղի է ունեցել երկրաշարժը և շարունակվում են հետցնցումները, էլի շենքեր են կառուցվում։ Այս իրավիճակը նոր աղետների հրավեր է»,-հայտարարել է ճարտարագետը։