Ուկրաինական ճգնաժամի ֆոնին Թուրքիան ձգտում է մեր տարածաշրջանում նոր իրավիճակ ստեղծել.Ռուբեն Սաֆրաստյան

  • by Western Armenia, 01 Մարտի, 2022 in Հասարակություն
165 դիտում

Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն անդրադարձել է ուկրաինական ճգնաժամի ֆոնին Հարավային Կովկասում ազդեցության համար մղվող ռուս–թուրքական դիմակայությանը։

Թուրքագետի խոսքով՝ Թուրքիան կձգտի օգտագործել ուկրաինական ճգնաժամը` ելնելով իր շահերից արդեն մեր տարածաշրջանում։  Սաֆրաստյանի համոզմամբ` Թուրքիան,  կոշտացնելով իր դիրքորոշումը Ռուսաստանի նկատմամբ` փորձելու է մեր տարածաշրջանում որոշակի նոր իրավիճակ ստեղծել և խոչընդոտել Ռուսաստանի հակադարձող գործողություններին։ Այդ գործում Թուրքիան Ադրբեջանին կօգտագործի որպես գործիք, այսինքն` անմիջական ճնշում կգործադրի Ադրբեջանի վրա, որպեսզի վերջինս անցնի սադրանքների ավելի ակտիվ փուլի ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախում ռուս խաղաղապահների նկատմամբ։

Արևմտյան Հայաստանի կառավարությունը հիշեցնում է, որ Թուրքիան ձգտում է վերանայել Առաջին համաշխարհային պատերազմի հետևանքով ձեռք բերված պայմանագրերը, մասնավորապես՝ Թուրքիայի կողմից վավերացված Սևրի դաշնագիրը։