«Ուրալ»-ը չպարզված հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի հատվածից․ կա 4 զոհ և վիրավորներ

  • by Western Armenia, 12 Ապրիլի, 2024 in Հասարակություն
31 դիտում

Ապրիլի 12-ին՝ ժամը 15:25-ի սահմաններում, Արևելյան Հայաստանի  ՊՆ N զորամասի զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան դեռևս չպարզված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից ձորակի տարածքում:

Պաշտպանության նախարարությունից հաղորդում են, որ վթարի հետևանքով, նախնական տվյալների համաձայն, կա 4 զոհ և վիրավորներ:

Տվյալներն այս պահին ճշգրտվում են:

Պատահարի վերաբերյալ պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ: