Չեխահայ Մոնիկա Հարությունյանը «Հայաստանի գեղեցկուհի» 2026 ազգային մրցույթի հաղթող

  • by Editbeglari, 16 Փետրվարի, 2026 in Լուրեր
211 դիտում

Փետրվարի 8-ին Երևանում կայացած «Հայաստանի գեղեցկուհի» միջազգային մրցույթում հաղթեց 28-ամյա չեխահայ Մոնիկա Արսինե Հարությունյանը՝ ընտրվելով 15 մասնակիցների միջից։

Պրահայում ծնված Մոնիկան ոչ միայն գեղեցկությամբ է առանձնացել։ Նա Չեխիայի գեղասահքի եռակի չեմպիոն է, ատամնաբույժ-հիգենայի մասնագետ, ինչպես նաև 2020-ից հետո կամավոր աջակցել է վիրավորում ստացած հայ զինվորներին ու ներգրավված է եղել բարեգործական ծրագրերում։

Նրա խոսքերով՝ այս հաղթանակը վերջապես կապեց իրեն Հայաստանին․ «Երազում էի Հայաստանի դրոշի տակ հանդես գալ»։

2026-ին Մոնիկան Հայաստանը կներկայացնի «Միսս Աշխարհ» մրցույթում։ Գեղեցկության այս պատմությունը նոր է սկսվում։