Պատրաստվում է հայրենական երկրորդ արբանյակը

  • by Western Armenia, 11 Հունիսի, 2024 in Հասարակություն
31 դիտում

«Բազումք» տիեզերական լաբորատորիան աշխատում է հայրենական երկրորդ արբանյակի վրա: Առաջինի՝ «Հայասաթ-1»-ի համեմատ, երկրորդը կլինի չափերով 6 անգամ մեծ և կունենա տեսախցիկ:  

Այս անգամ երկու խնդիր են դրել. ձեռք բերել ուղեծրում օպտիկական սարքավորումների հետ աշխատելու գիտելիքներ և փորձ։ Երկրորդ նպատակը արբանյակի հայկական արտադրության կոմպոնենտների փորձարկումն է տիեզերքում: 

Ըստ նախնական հաշվարկների՝ արբանյակը պատրաստ կլինի թռիչքի 2026 թվականի վերջին:  

«Հայասաթ-1» արբանյակն անցել է ձայնային ազդանշանի ռեժիմի և հաջողությամբ տիեզերքից հեռարձակում է Կոմիտասի «Կաքավիկ» մեղեդին, որն այժմ ընդունում և լսում են աշխարհի տարբեր ռադիոսիրողներ։ Այն տիեզերք է դուրս բերվել 2023 թվականի դեկտեմբերի 1-ին: