Պետբյուջեից ֆինանսավորվող 2023 թվականի ենթակառուցվածքային նախագծերը Ախալքալաքում

  • by Western Armenia, 02 Փետրվարի, 2023 in Հասարակություն
118 դիտում

Պետբյուջեի միջոցներով 2023 թվականին Ախալքալաքի մունիցիպալիտետում 4 միլիոն 182 հազար 667 լարի արժողությամբ չորս ենթակառուցվածքային նախագիծ է իրականացվում։ Սակրեբուլոն հունվարի 31-ին իր նիստում հաստատեց այս բոլոր նախագծերը և տեղական բյուջեից համաֆինանսավորման հատկացումը։

Նախագծերը հետևյալն են. Սուլդա և Դադեշ գյուղերի ջրմուղ կայանի կառուցում, գլխավոր ջրագծի և ջրամբարի մոնտաժում, Քարսեպ-Ափնիա ճանապարհի վերականգնում, Աբուլ-Կարտիկամ ճանապարհի վերականգնում (բետոնապատում), Պտենա-Չունչխա ճանապարհի վերականգնում (բետոնապատում): 

Արևմտյան Հայաստանը դրական է գնահատում ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված գործողությունները, որոնք նպաստում են տվյալ տարածքում հայության ապրելակերպի պայմանների բարելավմանը: