Պոլսահայ համայնքի անդամ, 46-ամյա Նատալի Թավուքչուն հոկտեմբերի 14-ի առավոտից անհետ կորած է։ Մեկ երեխայի մայր Թավուքչուի մասին տեղեկություն չունեն արդեն մի քանի օր։ Նրա ընտանիքը դիմել է հանրությանը՝ խնդրելով որևէ տեղեկություն ունենալու դեպքում կապ հաստատել հարազատների կամ ոստիկանության հետ։
Ինչպես «Ակօս»-ին հայտնել է Նատալիի քույրը՝ Նազլը Նազլըօղլուն, հոկտեմբերի 14-ին Նատալին տնից դուրս է եկել՝ Ֆերիքյոյի Սուրբ Վարդանանց եկեղեցի գնալու նպատակով, սակայն այդ օրվանից տուն չի վերադարձել։ Նրա հեռախոսն անջատված է։
Քրոջ փոխանցմամբ՝ Նատալին 14-ամյա աուտիզմ ունեցող երեխայի մայր է։ Ընտանիքը տեղեկացրել է, որ ոստիկանությունը շարունակում է որոնողական աշխատանքները։
