Սամցխե-Ջավախքի Ախալքալաքի ՀԿ-ների հարթակը առաջարկություններ է մշակել տեղի բնակիչների աշխատանքի տեղավորման վերաբերյալ: Այս նախագծի վրա հարթակն աշխատել է ավելի քան 5 ամիս և ձևակերպել կոնկրետ եզրակացություններ ու առաջարկներ։
Համաձայն Պլատֆորմի, զբաղվածության խնդրի ընթացիկ պատճառը զբաղվածության ոլորտում ներգրավված կազմակերպությունների, կրթական հաստատությունների և գործատուների միջև ծայրահեղ անբավարար հաղորդակցությունն է: Ուստի Պլատֆորմի կողմից ձևակերպված առաջարկություններից է․
Զբաղվածության աջակցման պետական գործակալության ակտիվ փոխգործակցության ապահովումն ու աջակցությունը կրթական հաստատությունների, ծրագրերի և ծառայությունների, գործատուների, աշխատանք փնտրողների և երիտասարդության հետ։
«Զբաղվածության աջակցության գործակալությունը գյուղերում տեղեկատվական հանդիպումներ է անցկացնում, բայց նրանց գործունեությունը անտեսանելի է, մինչև իրենց հետ չես համագործակցում: Սակայն մեր հանդիպմանը, որին մասնակցեցին գործակալության և տեղի համալսարանի ներկայացուցիչները, վերջերս հանգեցրեց նրան, որ գործակալությունը միջոցառում անցկացրեց Սամցխե-Ջավախքի համալսարանի Ախալքալաքի շենքում»,- ասաց Պլատֆորմի ներկայացուցիչ Ռիմա Ղարիբյանը:
Նա նաև նշում է, որ նրանց միջև ինտենսիվ շփում է անհրաժեշտ, որպեսզի Սամցխե-Ջավախքի համալսարանի քոլեջն իմանա, թե ինչ մասնագիտություններ են շրջանում պահանջված, համապատասխան վերապատրաստման ծրագրեր բացելու նպատակով։
Պլատֆորմը նաև այլ առաջարկություններ է արել Գործակալությանը։
Ախալքալաքում բացել զբաղվածության աջակցության պետական գործակալության ներկայացուցչություն/գրասենյակ։
Իրականացնել Ջավախքի աշխատաշուկայի պարբերական համակարգված ուսումնասիրություն՝ պարզելու մեծ պահանջարկ ունեցող մասնագիտությունները և, թե, որ մասնագիտություններում կա կադրերի պակաս, ինչպես նաև, որ մասնագետներն են աշխատանք փնտրում։
Տղամարդկանց մեծամասնության համար առաջարկել այլընտրանք, ովքեր մեկնում են արտագնա աշխատանքի, հիմնականում՝ Ռուսաստան։
Ախալքալաքի մունիցիպալիտետի ընտանիքների 57%-ից առնվազն մեկ տղամարդ մեկնում է արտագնա աշխատանքի, նրանցից 95%-ը մեկնում է Ռուսաստան։ Նրանք հիմնականում զբաղվում են շինարարությամբ և բարեկարգմամբ։ Այդ ոլորտի մասնագետները պահանջված են նաև հենց Վրաստանում, սակայն տեղի բնակչության մեծամասնությունը տեղեկատվություն փնտրելու հմտություններ չունի, որպեսզի տեղում փնտրի աշխատանք։ Արդիական է նաև որակավորման հաստատման հարցը և աշխատանքային փորձը։
Անհրաժեշտ է որոշել երիտասարդ մասնագետների աշխատանքի առաջին ամիսների համաֆինանսավորման կամ սուբսիդավորման հնարավորություններ։
