Ռուբեն Գալչյանի աշխատությունը եւս մեկ ուժեղ հակահարված է Բաքվի զեղծարարությանը

  • by Editbeglari, 12 Հուլիսի, 2024 in Լուրեր
330 դիտում

Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում տեղի է ունեցել աշխարհագրագետ, քարտեզագիր, քարտեզագետ Ռուբեն Գալչյանի «ադրբեջանի ազգային ատլասի 2014 թվականի «պատմական» քարտեզների և «Արևմտյան ադրբեջան» հորինված տերմինի հետազոտություն» երկլեզու գրքի շնորհանդեսը: 

Հեղինակը տեղեկացրել է, որ Բաքվի ազգային ատլասի հեղինակները վերատպված քարտեզների վրայից ջնջել են Հայաստան անունը և նորից թողարկել՝ որպես քարտեզների իբր «իրական» պատկեր։ Խմբագիրները հաճախ սխալվել են՝ մասնակի ջնջելով կամ հիմնականում չնկատելով վերատպված քարտեզների վրա եղած մյուս Հայաստան անունները։ 

Գալչյանի աշխատության մեջ բացահայտվում են քարտեզագրական կեղծիքները և ներկայացվում ատլասում տպագրված կեղծ քարտեզների իրական պատճենները։ Ավելին, ցույց է տրվում, որ Արաքս գետի հյուսիսային ափին երբեք ադրբեջան անունով երկիր գոյություն չի ունեցել՝ միևնույն ժամանակ հաստատելով, որ ադրբեջան անունը պատկանում է Իրանի հյուսիս-արևմտյան նահանգին՝ փաստ, որը տեսանելի է 1918 թվականից վաղ տպագրված բոլոր քարտեզների վրա։ 

Գիրքը բաղկացած է երկու մասից՝ կապված Բաքվի քարտեզագրական կեղծիքների հետ։ Առաջին մասում քննարկվում են օտարերկրյա քարտեզագրողների կեղծված քարտեզները, ինչպես նաև այդ քարտեզների բնօրինակները։ Երկրորդ մասը նվիրված է Բաքվի կեղծարարության բացահայտմանը, որը Արեւելյան Հայաստանի տարածքը ներկայացնում է որպես «Արևմտյան ադրբեջան»։