Սամանթա Փաուերն արցախցի կանանց հետ Երեւանում ավանդական ժենգյալով հաց է պատրաստել

  • by Western Armenia, 09 Հուլիսի, 2024 in Հասարակություն
32 դիտում

«Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը Երևանում ժենգյալով հաց է պատրաստել արցախցի կանանց հետ:

«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ Արցախցի կանայք նրան ծանոթացրել են ժենգյալով հացի պատրաստմանը, ներկայացրել են, որ միջուկը պատրաստում են 13 տեսակի կանաչիներից, ինչը զարմացրել է Փաուերին:  Ապա Փաուերն անձամբ պատրաստել է արցախյան ավանդական ժենգյալով հացը:  

Սամանթա Փաուերը ժենգյալով հաց պատրաստելուց հետո հանդիպել ու զրուցել է նաեւ Արցախից տեղահանված անձանց հետ: