«Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը Երևանում ժենգյալով հաց է պատրաստել արցախցի կանանց հետ:
«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ Արցախցի կանայք նրան ծանոթացրել են ժենգյալով հացի պատրաստմանը, ներկայացրել են, որ միջուկը պատրաստում են 13 տեսակի կանաչիներից, ինչը զարմացրել է Փաուերին: Ապա Փաուերն անձամբ պատրաստել է արցախյան ավանդական ժենգյալով հացը:
Սամանթա Փաուերը ժենգյալով հաց պատրաստելուց հետո հանդիպել ու զրուցել է նաեւ Արցախից տեղահանված անձանց հետ:
