Սյունիք է ուղարկվել հումանիտար աջակցության հաջորդ փաթեթը. ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան

  • by Western Armenia, 31 Հոկտեմբերի, 2023 in Հասարակություն
90 դիտում

Սյունիք է ուղարկվել հումանիտար աջակցության հաջորդ փաթեթը, տեղեկացրել է Արևելյան Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ կազմակերպությունը։

«Առաջիկա օրերին փախստական ընտանիքներին և համայնքային կենտրոններին մեր գործընկեր Հայկական կարմիր խաչի աջակցությամբ տրամադրվելու է 200 վերմակ, ընտանեկան հիգիենայի պարագաների 90 փաթեթ, վաղ մանկության զարգացման և ստեղծագործական նյութերի հավաքածու՝ ավելի քան 500 երեխաների համար»: