Վանա լճի ապագան վտանգված է

  • by Western Armenia, 02 Փետրվարի, 2024 in Հասարակություն
117 դիտում

Միջազգային էներգետիկ փորձագետները մատնանշել են օկուպացված Արևմտյան Հայաստանի տարածքում իրենց մեծությամբ հայտնի 100-ից ավելի լճեր, որոնց թվում է նաև Վանա լիճը։ Նրանք մասնավորապես  նշել են, որ Վանա լիճը արևային էներգիայի արտադրության տեսանկյունից շատ գրավիչ է։

Փորձագետները նշում են, որ Վանա լիճը գտնվում է բարձր գոտում, իսկ բարձր վայրում արևային վահանակներն ավելի արդյունավետ կշխատեն, ուստի շատ հարմար է արևային էներգիայի ներուժի առումով։

Հետևաբար նպատակադրվածություն կա Վանա լիճն օգտագործել արևային էներգիայի արտադրելու համար։ Այս մտադրությունն  առաջացրել է մտահոգություն առ այն, որ դա վտանգի տակ է դնում Վանա լճի ապագան։