Տաթեւի վանական համալիրն ու Ճոպանուղին՝ միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում

  • by Western Armenia, 08 Հունիսի, 2024 in Հասարակություն
29 դիտում

Աշխարհի ամենաերկար ճոպանուղին` «ՏաԹևերը»,  մշակութային և լուսավորչական կարևոր կենտրոններից մեկը համարվող Տաթևի վանական համալիրն այս շաբաթ հայտնվել են միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: 

Միջազգային լրագրողական խումբը Ճոպանուղուց օգտվելիս հնարավորություն է ունեցել վայելու Որոտանի կիրճի տեսարանը, «Սատանի կամուրջի» և Տաթևի Մեծ անապատի վրայով անցնող տպավորիչ թռիչքը, որի վերջին հանգրվանը 9-րդ դարում կառուցված Տաթևի վանական համալիրն է: 

Թռիչքից հետո լրագրողական խումբը շրջայց է  կատարել  Տաթևի վանական համալիրում, ծանոթացել՝ պատմությանը, Սյունիքի զարգացման գործում ունեցած դերին, տարածաշրջանի հետաքրքիր փաստերին, թվերին ու իրադարձություններին։ Իսկ թռիչքից հետո հյուրերը բացահայտել են նաեւ հայկական խոհանոցի գաղտնիքները, ավանդական ուտեստների համն ու հոտը:

«ՏաԹևերը» լինելով աշխարհի ամենաերկար (5752 մ) հետադարձելի ճոպանուղին երկու անգամ ճանաչվել է աշխարհում լավագույնը՝ ըստ World Travel Awards միջազգային հեղինակավոր մրցանակաբաշխության: